Արտահանձնման 43 հայց մերժվել է 

Արտահանձնման 43 հայց մերժվել է 

Ռուսաստանի Գլխավոր դատախազության՝ եվրոպական երկրներից 43 անձի արտահանձնման հայց մերժվել է։ Այս մասին հայտնում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը։ Ըստ հրապարակման, եվրոպական երկրները հրաժարվում են արտահանձնել նույնիսկ մարդասպաններին եւ այն անձանց, որքվեր ներգրավված են անչահասների պոռնկության հետ կապված գործերի հետ։

Որոշ դեպքերում արտահանձնում չի իրականացվել նույնիսկ այն պարագայում, երբ ընդամենը պետք է հանցագործին նստեցնեին օդանավ եւ ուղարկեին։ Ընդ որում, եվրոպական երկրները, ինչպիսիք են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանն ու Չեխիան, չեն թաքցրել իրենց որոշումների քաղաքական մոտիվացվածությունը։