Միջուկային գործարքի վերականգնումը համարել են միակ խելամիտ ճանապարհը 

Միջուկային գործարքի վերականգնումը համարել են միակ խելամիտ ճանապարհը 

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Օրակարգում եղել է Միջուկային գործարքի համաձայնագիրը։

«Վերահաստատվել է, որ միակ ճիշտ ճանապարհը Միջուկային գործարքի վերականգնումն է, որը ի սկզբանե ամենից հավասարակշռված կոնֆիգուրացիան է պարունակում ներգրավված կողմերի շահերի եւ իրավունքների ապահովման առումով»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Երկու նախարարները նաեւ ճշգրտել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի առնչությամբ ունեցած մոտեցումները, որոնք քննարկվել էին Մոսկվայում հոկտեմբերի վեցին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։