Հրաժարական է տվել Ջոն Բոլթոնը 

Հրաժարական է տվել Ջոն Բոլթոնը 

Հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախագահ Թրամփն ասել է, որ կտրուկ դեմ է եղել խորհրդական Բոլթոնի մի շարք առաջարկներին։

«Ես տեղեկացրեցի երեկ երեկոյան Ջոն Բոլթոնին, որ նրա ծառայության կարիքը Սպիտակ տանն այլեւս չի զգացվում։ Ես կտրուկ համաձայն չեմ եղել նրա մի շարք առաջարկների հետ, ինչպես եւ շատերը վարչակազմից։ Այդ պատճառով ես ասացի Ջոնին, որ հրաժարական տա, ինչը որ արեց այսօր առավոտ»,- մասնավորապես գրել է Թրամփը, շնորհակալություն հայտնելով Բոլթոնին համատեղ աշխատանքի համար։ Նա նաեւ ասել է, որ նոր խորհրդականի անունը կհայտնի առաջիկա շաբաթվա ընթացքում։