Ադրբեջանում դժգոհ են համանախագահներից

Ադրբեջանում դժգոհ են համանախագահներից

Արցախում ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել: Ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնն այդ առթիվ մեկնաբանություն է հրապարակել, որտեղ մեջբերված է միջնորդների հետեւյալ միտքը. «Համանախագահները ճանաչում են ղարաբաղյան կարգավորման համատեքստում Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց ապագային վերաբերող որոշում ընդունելու իրավունքը»: Այս ձեւակերպումից «Ատլասի» վերլուծաբանները ենթադրել են, որ համանախագահները փաստացի ճանաչում են Արցախում ՏԻՄ ընտրությունները: «Եկող տարի անջատողականները կանցկացնեն նախագահական ընտրություններ, եւ միջնորդները կկրկնեն իրենց հայտարարությունը՝ տեղական ընտրության փոխարեն գրելով նախագահական»- եզրափակել են ադրբեջանցի վերլուծաբանները:

Թե ինչու՞ համանախագահների հայտարարության առթիվ վերաբերմունք չի արտահայտել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մնում է ենթադրել, Բաքվում, ամենայն հավանականությամբ, չեն ցանկանում ավելի մեծ հնչեղության տալ Արցախի ՏԻՄ ընտրություններին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տված գնահատականներին: