Պիկեն հերթական վնասվածքն է ստացել

Պիկեն հերթական վնասվածքն է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչներնը պաշտոնապես տեղեկացրել են, որ թիմի պաշտպան Ժերար Պիկեն վնասված է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում՝ «Սևիլյաի» դեմ պատասխան մրցավեճում։ Կատալոնացիները, հիշեցնենք, երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի պաշտպանած դարպասը, ինչի արդյունքում դուրս եկան Իսպանիայի գավաթի եզրափակիչ։

Հիշեցնենք՝ հենց Պիկեի գոլն օգնեց հավասարեցնել «Սևիլիայի» հետ դիմակայության հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ արդեն կատալոնական ակումբն ավելի ուժեղ գտնվեց։

Կատալոնացի պաշտպանի վերականգման ժամկետների մասով դեռևս հստակություններ չկան, ֆուտբոլիստը դեռ պետք է բժշկական հետազոտություն անցնի։