Ադրբեջանը նոր սպառնալիք է ստեղծում

Ադրբեջանը նոր սպառնալիք է ստեղծում

Իսրայելցի քաղաքագետ Միխայել Ֆինկելը մամուլում հանդես է եկել իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկատվությամբ:

Ըստ այդմ, կողմերը պայմանավորվել են իսրայելական տեխնոլոգիայով ադրբեջանական Թյուրքան նավաշինարանում երկու հետախուզական նավ կառուցելու մասին, որոնք հագեցված կլինեն հարվածային մեծ ներուժ ունեցող հրթիռներով:

Եթե այդ գործարքը կայանա եւ ավարտվի հաջողությամբ, ապա, ինչպես իսրայելցի քաղաքագետն է կարծում, Ադրբեջանը հնարավորություն կունենա Կուր գետից հարվածել հայկական դիքերին: Այս տեղեկատվության շուրջ ադրբեջանական կողմը մեկնաբանություն դեռեւս չի արել: