Կհայտարարվի նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը. ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Կհայտարարվի նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը. ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Վաղը, հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին ԿԸՀ-ն կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը և կհայտաարի ԱԺ առաջին նիստի օրը: Այս մասին հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Քննարկման կդրվի օրակարգային հետևյալ 4 հարցը՝

1. Ազգային ժողովի 2021թվականի հունիսի 20-իարտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

2.Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու եվ մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: