Ո'չ Սաշիկը, ո'չ Սերժիկը, ո'չ Ռոբիկը մեզ չի օգնել ու չի կարա օգնի. Մարուքյան

Ո'չ Սաշիկը, ո'չ Սերժիկը, ո'չ Ռոբիկը մեզ չի օգնել ու չի կարա օգնի.  Մարուքյան

«Սա պարտադրված ու սպասված ուղիղ եթեր է։ Նախ ասեմ հետևյալը, փորձեմ հումորով վերաբերեմ։ ԼՀ֊ի դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվում՝ դրված են մեծ ռեսուրսներ։ Մի վայնասուն են կապել։ Ընկել են մեր հետևից։ Երկրի խնդիրները թողել են, ընկել մեր հետևից»,-իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի  ժամանակ ասաց Մարուքյանը։ 

«Ո'չ Սաշիկը, ո'չ Սերժիկը, ո'չ Ռոբիկը մեզ չի օգնել ու չի կարա օգնի։ Լսում եք ինչ եմ ասում։ Թե բա Միշիկը գումարն ուզում ա, չի կարա ուզի, քանի որ գումար չի տվել։ Այ Ռոբերտ Քոչարյանն ա էսա ձեզանից ակնկալելու ա` խոսաք, իրան պաշտպանեք, ձեր կուսակցութկան հիմնադիրը, գործընկերը, այ նա ձեր նկատմամբ պահանջ ունի։ Ճիշտա անում, իրա օրոք եք դառել»,- ավելացրեց նա: