Հեռացնելով Նիկոլին՝ կպաշտպանենք մեր ու ձեր զավակներին

Հեռացնելով Նիկոլին՝ կպաշտպանենք մեր ու ձեր զավակներին

Խոսք նիկոլապաշտ զոմբիներին. «Լավ, ենթադրենք, 2020 թվականի պատերազմի պարտության թիվ մեկ պատասխանատուն ձեր սիրելի Նիկոլն ա, իսկ թիվ մեկ մեղավորը՝ նախկինները: Այն նախկինները, որ Նիկոլի ու ձեր կարծիքով 20 տարի թալանել են բյուջեն, գռփել են, լափել են եւ այլն: Ենթադրենք նաեւ, որ Ղարաբաղը մերը չէր, ու ձեր զավակները չպետք է ծառայեին այնտեղ: Նիկոլը համարյա թե հանձնեց ձեզ համար օտար Ղարաբաղը, ու ձեր զավակներն այլեւս չեն ծառայի այնտեղ: Բայց Հայաստանի Հանրապետությունն իր բուն տարածքով ձեր հայրենիքն է, չէ՞: Ու ձեր զավակները պետք է ծառայեն ձեր հայրենիքում, պաշտպանեն նրա սահմանները:

Իսկ որպեսզի արդյունավետ լինի այդ ծառայությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այսինքն՝ Նիկոլը, պետք է ամրացնի սահմանները: Այսինքն՝ դրա երկայնքով դիտակետեր կառուցի, ականապատում անի, փշալար անցկացնի եւ այլն: Իլհամը, օրինակ, արդեն վեց զորամաս է կառուցել նոր առաջացած սահմանի երկայնքով: Կասեք՝ հարուստ երկիր է, նավթից ու գազից փող է ստանում: Համաձայն եմ, բայց փշալար անցկացնելը մեծ գումար չի պահանջում, չէ՞: Հատկապես որ 2020-ի աշնանը, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Ազգային ժողովում Նիկոլի կառավարությունը ներկայացրեց 2021-ին հատկացվելիք պարգեւավճարների գումարներն ավելացնելու օրինագիծ, ու այն հաստատվեց: 

Հասկանում եք, երբ ինքն արդեն գիտեր, որ մենք պարտվելու ենք, չնայած մեզ բոլորիս խաբում էր «հաղթելու ենք» ֆեյսբուքյան գրառմամբ, ինքը փոխանակ մտածեր նոր առաջանալիք սահմաններն ամրացնելու մասին, մտածում էր իրեն ու իր երկոտանի ուսապարկերի ու նախարար-փոխնախարարների պարգեւավճարները շուրջ 20 տոկոսով բարձրացնելու մասին: Հիմա ինչ՝ նոր առաջացած սահմանները չամրացնելու հարցում է՞լ են նախկինները մեղավոր, թե՞ մեղավորըն, այնուամենայնիվ, հենց ձեր Նիկոլն է: Ինքը, օրինակ, հասկանում է, որ դա պետք է աներ հենց իր կառավարությունը: Ու որպեսզի արդարանա, թե ինչու չի կատարել իր անմիջական պարտականությունը, ասում է, թե ձմռան պատճառով չի կարողացել ոչինչ անել: Իսկ ես հարցնում եմ՝ չի՞ կարողացել, թե՞ թքած է ունեցել այդ հարցի վրա: Էդ ո՞նց է կարողացել Իլհամը մի քանի տասնյակ կամ հարյուր կիլոմետր հեռվից տեխնիկա հասցնել սահմանին, որ զորամասեր կառուցի, իսկ ինքը չի կարողացել ընդամենը փշալարեր անցկացնել ու մեկ-երկու տնակ կառուցել: 

Իսկ եթե այդ փշալարերն անցկացրած լիներ՝ ոչ մի ադրբեջանցի զինվոր սահման չէր խախտի ու մեր տարածք անցնի, որ հետո էլ մեկ զինվոր սպաներ ու 6 զինվոր գերեվարեր: Ու ինքն էլ չէր ունենա ռուսներին կամ ուրիշներին դիմելու կարիքը: Հետո էլ մեղադրեր նույն ռուսներին, որ ժամանակին չեն արձագանքում: Եթե ինքը, որպես պետության ղեկավար, չէր մտածում իր երկրի սահմանները պաշտպանելու մասին, ռուսնե՞րը պիտի մտածեն դրա մասին: Իսկ եթե չէր մտածում դրա մասին, ապա ի՞նչ իրավունքով է զբաղեցնում վարչապետի կաբինետը: Ու դեռ մտածում է արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու մասին: Իսկ դուք մի թիզ խելք չունեք, որպեսզի այս հարցերը ձեզ տաք ու հասկանաք, թե ով է կամ ինչ է ձեր սիրելի վարչապետը: Ու ձեր սիրելի վարչապետին գրկելու ու նրա հետ նկարվելու համար ձեզ մեյդան եք գցում ու մի հատ էլ շարունակում եք մեղադրել նախկիններին: Մեղադրե՛ք ձեր սիրելի վարչապետին ու ձեզ, որ չեք հասկանում, որ այդ մարդը մեր ու ձեր երկիրն է տանում կործանման ու մեր ու ձեր երեխաներին է զոհաբերում կամ «նվեր տալիս» ադրբեջանցուն: Հենց որ այդ ամենը հասկանաք ու մեջքով շրջվեք դեպի իրեն, մեր խնդիրները կսկսվեն լուծվել, ու մեր ու ձեր զավակներն էլ անվտանգ կծառայեն մեր հայրենիքում: