Թուրքական լիրան կտրուկ գնանկում է արձանագրել 

Թուրքական լիրան կտրուկ գնանկում է արձանագրել 

Թուրքական լիրան այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արձանագրել է փոխարժեքային անկման հերթական պատմական ռեկորդը։ Ստամբուլում բորսայական սակարկություններում այն էժանացել է 0,2 տոկոսով, 1 ամերիկյան դոլարի դիմաց կազմելով 18,3737  լիրա փոխարժեքային ցուցանիշ։ Լիրան էժանանում է Թուրքիայի ԿԲ՝ մեկնարկային տոկոսադրույքի հարցով տեղի ունենալիք առաջիկա նիստին ընդառաջ։ Այս մասին գրում է Bloomberg  պարբերականը։

Նշենք, որ ներկայումս Թուրքիայի ԿԲ-ում սահմանված են աշխարհում ամենամեծ բացասական մեկնարկային տոկոսադրույքները, առկա սղաճը մեղմելու համար։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս սղաճը Թուրքիայում գերազանցել է 80 տոկոսը։