Ալիեւը փոխեց Վրաստանում դեսպանին

Ալիեւը փոխեց Վրաստանում դեսպանին

Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Ֆաիգ Գուլիեւին Վրաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին: Այլ հրամանագրով այդ պաշտոնից հետ է կանչվել Դուրսուն Հասանովը: Տավուշյան եռօրյա մարտերից հետո Ադրբեջանը բողոքել էր, որ Վրաստանը Հայաստանին տրանզիտ է տրամադրել՝ Սերբիայում գնած սպառազինությունները փոխադրելու համար:

Իլհամ Ալիեւն այդ ընթացքում խոսել էր դիվանագիտական կորպուսում «դավաճանների» մասին: Հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասում Թբիլիսիից ետ կանչված նախկին դեսպանին