Զորավարժությունների ժամանակ ռազմական ուղղաթիռ է կործանվել

Զորավարժությունների ժամանակ ռազմական ուղղաթիռ է կործանվել

Վենեսուելայում ընթացող հակաամերիկյան զորավարժությունների ընթացքում կործանվել է ռուսական արտադրության ՄԻ-35 ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է Venezuela al Dia-ն։ Տուժել է հինգ մարդ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են՝ բազմաթիվ վնասվածքներով։ Թե քանի մարդ է եղել ուղղաթիռում, չի հաղորդվում։ Տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Հիշեցնենք, որ հակաամերիկյան զորավարժությունները սկսվել էին դեռ անցյալ շաբաթ եւ նպատակ ունեն ամրացնելու զորքերի պատրաստականությունը՝ ամերիկյան ռազմական միջամտությանը հակազդելու համար։