Հարբած ոստիկանները միզել են մեքենայի վրա եւ կրակել վարորդի վրա

Հարբած ոստիկանները միզել են մեքենայի վրա եւ կրակել վարորդի վրա

Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում հարբած ոստիկանները միզել են մեքենայի վրա եւ կրակել վարորդի վրա։ Այս մասին հայտնում է Канал 24-ը։ Հաղորդման մեջ նշվում է, որ հարբած ոստիկանների եւ մեքենայի տիրոջ միջեւ եղել է նաեւ կոնֆլիկտ, այն բանից հետո, երբ մեքենայի տերը նկատել է, թե ինչպես են ոստիկանները միզում իր մեքենայի վրա եւ փորձել է կարգի հրավիրել նրանց։

Կոնֆլիկտի ժամանակ էլ ոստիկաններից մեկը տրավմատիկ զենքով երեք անգամ կրակել է վարորդի վրա։ Բարեբախտաբար մեքենայի տերը չի մահացել։ Դեպքի հետ կապված իրականացվում է քննություն։