Ոստիկանների վրա քարեր են նետել

Ոստիկանների վրա քարեր են նետել

Գերմանիայում միգրանտները քարեր են նետել ոստիկանների վրա Բամբերգ քաղաքում։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Կան ինչպես տուժածներ, այնպես էլ ձերբակալվածներ։ Նշենք, որ Բամբերգը գտնվում է Բավարիա երկրամասում։ Միջադեպը փախստականների եւ ոստիկանների միջեւ տեղի է ունեցել գիշերը։ Իրավապահները ժամանել են դեպքի վայր այն ժամանակ, երբ ահազանգ են ստացել, որ լռության օրենքը խախտվել է։ Իրավապահներին տեսնելով Էրիթրիայից ժամանած միգրանտները բարիկադավորվել են ու սկսել քարեր նետել իրավապահների ուղղությամբ։ Միգրանտների բնակարաններից մեկում նաեւ հրդեհ է բռնկվել եւ 9 մարդ դուրս է փախել բնակարանից։ Դեպքի հետեւանքով 11 մարդ տուժել է, որից 9-ը ծխահարվել են։