1000 ռուսաստանցու արգելել են մուտք գործել երկիր

1000 ռուսաստանցու արգելել են մուտք գործել երկիր

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը, պայմանավորված այդ երկրում ռազմական դրության ռեժիմի հայտարարման հետ, ավելի քան 1000 ՌԴ քաղաքացու արգելել են մուտք գործել Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտնում է «112 Украина» հեռոսւտակայանը։ Ըստ ուկրաինական կողմի հիմնավորման, Ռուսաստանի որոշ քաղաքացիներ կարող են մուտք գործել Ուկրաինա առանց որեւէ դժվարությամբ, ովքեր ժամանում են մարդասիրական նպատակներով կամ մշակութային, կրթական եւ մարզական միջոցառումներին մասնակցելու համար։ «Մերժվում են նրանք, ովքեր չեն կարող ձեւակերպել իրենց այցի նպատակը, ինչպես նաեւ կասկածներ են հարուցում սահմանապահների մոտ»,- պարզաբանել են ուկրաինական սահմանապահ ծառայությունից։