Պետք չէ այդքան խոսել Մբապեի ու Նեյմարի մասին․ Գվարդիոլան՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

Պետք չէ այդքան խոսել Մբապեի ու Նեյմարի մասին․ Գվարդիոլան՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան  անդրադարձել է ՊՍԺ-ի դեմ այսօր կայանալիք ՉԼ կիսաեզրափակիչ առաջին խաղին, խոսել իր տպավորությունների մասին։

«Իհարկե ՊՍԺ-ն այժ Եվրոպայում լավագուններից է, հիանալի թիմ ունեն, հետաքրքիր ֆուտբոլ են խաղում, իզուր չէ, որ հայտնվել են կիսաեզրափակչում։ Պետք չէ այդքան խոսել Նեյմարի ու Մբապեի մասին։ Օրինակ նախորդ գիշեր ուզում էի հանգիստ քնել ու դա արեցի, քանի որ չէի մտածում նրանց մասին։ Մենք պիտի կենտրոնանք ՊՍԺ-ի ընդհանուր թիմի վրա, ոչ թե միայն այդ երկուսի, թեպետ այո, չեմ կարող ստել ու ասել, թե կոնկրետ նրանց համար լրացուցիչ հսկողություն պետք չէ»,- ասել է Գվարդիոլան։