Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ինչպես հայտնի է, այսօր՝ հունվարի 16-ին, Փարիզում հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Ինչպես հայտնում է «Մինվալ» ադրբեջանական լրատվական կայքը, Էլմար Մամեդյարովը արդեն իսկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովի, Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտիի, Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆերի հետ, ԱՄՆ։ Հանդիպմանը, ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության, մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա հանգրվանը։