Մտնում են, անասնագլխաքանակ ոչնչացնում, հետո պարզվում է՝ ոչ մի բան չկա

Մտնում են, անասնագլխաքանակ ոչնչացնում, հետո պարզվում է՝ ոչ մի բան չկա

Եթե ՍԱՏՄ -ի պետի նշանակումը իրավաչափ չէ, և, բնական է, որ նա ցանկացած բան կարող է անել և դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։

«Հիմա մենք հնչեցնում ենք՝ կա հիվանդություն, մարդիկ ասում են՝ ոչ մի հիվանդություն չկա։ Դա սուտ է, դրանից հետո նույն ՍԱՏՄ-ն ասում է, որ կա այդ հիվանդությունը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի դրա համար»,-ասաց նա ու շարունակեց․«Երբ որ մարդու մոտ մտնում են, ասում են, որ ամբողջ անասնագլխաքանակը վտանգավոր է ու դրանից հետո ասում են՝ լաբորատոր եզրակացությունը կլինի, թե ինչ հիվանդություն է ու դրա մեջ գրում են, որ չկա վարակիչ հիվանդություն։ Դա կոչվում  է մի կրակոցով նապաստակ սպանել․ մի կողմից, որ աղմուկ չբարձրանա, մեր առևտրային պարտնյորները սանկցիա չեն դնի»,-ՍԱՊԾ նախկին պետը նշեց, որ առողապահական ոլորտը պետք է զերծ լինի քաղաքականացված լինելուց։