Հայբիզնեսբանկը համալրեց իր մասնաճյուղային ցանցը նորաբաց «Մասիվ» մասնաճյուղով (լուսանկարներ)

Հայբիզնեսբանկը համալրեց իր մասնաճյուղային ցանցը նորաբաց «Մասիվ» մասնաճյուղով (լուսանկարներ)

Հանդիսավոր բացվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 2-րդ մասնաճյուղը Նոր-Նորք վարչական շրջանում:

Հուլիսի 19-ին ք. Երևան, Նոր-Նորք, Միկոյան 2/13 հասցեում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ համալրեց իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «ՄԱՍԻՎ» մասնաճյուղով, որն իր ոճով, նոր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ և հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։  
Մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Նոր-Նորք վարչական շրջանից, ՀՀ ԿԲ-ից, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը, որտեղ առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղորդող աշխատակից:

Մոտ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ, նորաբաց մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից։ Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի: 

«Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր հաճախորդներին: «ՄԱՍԻՎ» մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է մեր նպատակի իրագործման ճանապարհին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Բանկը հաճախորդի համար հանդիսանալով վստահելի գործընկեր՝ մատուցում է միմիայն որակյալ բանկային ծառայություններ»,-նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը:

Նշենք, որ որակի, մատչելիության և հուսալիության սկզբունքով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների և գործընկերների վստահությանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…