Հայտնի է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման վայրը

Հայտնի է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չէն Ընի հետ հանդիպումը տեղի կունենա Վիետնամի մայրաքաղաքում:

Նրա խոսքով` Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը Հանոյում տեղի կունենա փետրվարի 27-28-ը: Նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ և ԿԺԴՀ ներկայացուցիչները լավ բանակցություններ են վարել Փհենյանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև: