Արջի հետ մարտի ժամանակ կծել է կենդանու լեզուն

Արջի հետ մարտի ժամանակ կծել է կենդանու լեզուն

Ռուսաստանի Տիվայի ինքնավար հանրապետության Պիյ-Խեմսկի շրջանում տեղացիներից մեկի վրա արջ է հարձակվել։ Տղամարդը մարտի է բռնվել արջի հետ ու կարողացել է ոչ միայն փրկվել, այլ նաեւ վախեցնել արջին՝ նրա լեզուն կծելով։ Այս մասին հայտնում է «ТВК Красноярск»-ը։ Դեպքը տեղի է ունեցել դեռ հունիսի 2-ին։ Քսանիննամյա Նիկոլայ Իգրիտը ընկերների հետ գնացել է Խուտինսկիյ կոչված վայրը՝ եղջերուների ընկած եղջյուրներ հավաքելու։ Խումբը ցրվել է տարածքում եւ այդ ժամանակ էլ Իգրիտի վրա հարձակվել է արջը։ Նա բարձր գոռացել է, որպեսզի վախեցնի արջին, սակայն ապարդյուն, կենդանին մոտեցել է, հարձակվել տղամարդու վրա ու կծոտել դեմքը։ Նիկոլայը կարողացել է կծել արջի լեզուն, ինչը վախեցրել է կենդանուն եւ Նիկոլայը փրկվել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է բուժօգնություն։