Պոռնոաստղը նախագահին մոտ 300 հազար դոլար տուգանք կվճարի

Պոռնոաստղը նախագահին մոտ 300 հազար դոլար տուգանք կվճարի

ԱՄՆ դաշնային դատարանը պարտավորեցրել է պոտնոդերասան Սթորմի Դանիելսին, ով հայտարարել էր, որ սիրային ինտիմ կապ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վճարելու է դատական ծախսերը նախագահ Թրամփի փոխարեն։ Ըստ այդմ, դաշնային դատարանը նրանից կբռնագանձի մոտ 300 հազար դոլար այն դեպքում, երբ նախագահ Թրամփի փաստաբանները որպես բարոյական վնասների հատուցում պահանջել էին 800 հազար դոլար։ Այս մասին գրում է BuzzFeed-ը։ Իրավաբանները նշում են, որ այն, որ դատարանը պարտավորեցրել է Սթորմի Դանիելսին վճարել տուգանք, արդեն իսկ խոսում է այն մասին, որ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Թրամփի եւ պարզապես այստեղ դատավորը որոշակիորեն չափավորել է տուգանքի չափը, հաշվի առնելով Դանիելսի նյութական հնարավորությունների վիճակը։