Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Նշենք, որ Արմեն Գևորգյանի փաստաբանն է Էրիկ Ալեքսանյանը։
Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Հնարավոր է, որ կալանավորվի։
Մեր թղթակիցը շուտով մանրամասներ կհայտնի գործի վերաբերյալ։
Հ․Գ․ հենց նոր տեղեկացանք, որ դատական նիստը հետաձգվեց վաղը՝ 10.00-ին։
Կարծիքներ