Հայաստանի բոլոր կեղտարջերը լցվում են բոլոր գետերն ու Սևան․ նախարար

Հայաստանի բոլոր կեղտարջերը լցվում են բոլոր գետերն ու Սևան․ նախարար

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ը այսօր Սևանի լճի վերաբերյալ քննարկում էր կազմակերպվել, որին հրավիրված էր նաև Շրջակա միջավայրի պահպանության նախարարը, ում Ստյոպա Սաֆարյանը խնդրեց ներկայացնել, թե ինչ է կատարվում մեր Գեղամա գեղեցկուհու հետ։
Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց լճի վերաբերյալ մի քանի թվային տվյալներ։ Լճի մակարդակը երեկվա դրությամբ 4 սանտիմետրով ավել է, քան նախորդ տարի նույն օրը։  Սա մոտ 50 միլիոն խորանարդ մետր ավել ջուր է։ 
«Եվ սա՝ չնայած նրան, որ այս տարի ունեցել ենք 100 խորանարդ մետր ավելի գոլորշիացում և 40 խորանարդ մետր պակաս տեղումներ»,-հայտարարեց նախարարը։

Եթե սա չլիներ, ըստ Էրիկ Գրիգորյանի կունենայինք 4-ից ևս 10 սմ ավել ջուր, ինչը կարևոր է, քանի որ Սևանում ջրի քանակը կապված է ջրի որակի հետ, այսինքն՝ սառը շերտի, որը չի թողնում զարգանա ջրիմուռների աճը։
Շրջակա միջավայրի պահպանության նախարարը խոսեց տարբեր տարիների ջրառի մասին, այն մասին, որ լճում վերջին տարիներին անշեղորեն աճում է տարբեր օրգանական նյութերի, մասնավորապես, ֆոսֆորի պարունակությունը, որն էլ լճում հավասարակաշռության խախտման պատճառն է։
Նախարարը նշեց, որ լիճ կեղտաջրեր լցվում են Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր համայնքներից, այսինքն՝ մոտ 90 համայնքներից։

 «Եվ Սևանի մասին վերջին օրերի  քննարկումները բացահայտեցին մի իրողություն ևս, որ քաղաքացիների մեծ մասը չգիտեր այս մասին։ Որ Սևանը նման ճնշման է ենթարկվում»։ Ավելի լայն կոնտեքստոով՝ Հայաստանի բոլոր կեղտաջրերը լցվում են Հայաստանի բոլոր գետեր։
Երկրում կան կեղտաջրերի մաքրման մի քանի կայաններ, որոնք ուղղակի ֆիզիկական մաքրում են իրականացնում,  բայց մեծամասնությունը լցվում է գետեր ու Սևան։

Նոր Հայաստանում ջրերի չաղտոտման կանխարգելիչ քաղաքականությունը ուղղված է լինելու նրան, որ չի կարելի որևէ աղտոտում կամ ջրային մարմնից հեռացվող կեղտաջուրը լինի ավելի վատ որակի, քան այն ջևային մարմինն է, որտեղ այն հեռացվում է։ Սա ԵՄ-ում կիրառվող ստանդարտ է։

Աղտոտման աղբյուրների մասին․ համայնքներ, ափամերձ սննդի և հանգստի օբյեկտներ, գյուղատնտեսություն՝ անասպահություն, որի ազդեցությունը շատ-շատ մեծ է։
150 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուններից արտազատվող ֆոսֆորի քանակը հաշվվում է հազարավոր տոննաներով և սրա մի մասը նույնպես մտնում է լիճ։ Այն աղտոտվում է նաև ցանցավանդակային տնտեսություններում բուծվող ձկներին տրվող կերից արտազատվող ֆոսֆորից։ Նաև կոմունալ-կենցային աղբը, որը լցվում է գետերի հուները, որոնք ինչ-որ ձևով կրկին լցվում են Սևանա լիճ։ Եվ վերջին շտրիխը՝ կլիմայական փոփոխությունները։
Արդեն Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 1․3-ով։ Սա փոխում է նաև ջրային ռեժիմները։ Կա մասնավորապես,գիտական կանխատեսում , որ 2030-ին ջրային հոսքերի 9 տոկոսով նվազում կլինի։

Ըստ նախարարի՝ այս ճնշումների դեմ քայլեր չռձեռնարկելու դեպքում, լճի խնդիրները գնալով խորանալու են։