Մխիթարյանը կարող է բրազիլացի նոր թիմակից ունենալ

Մխիթարյանը կարող է բրազիլացի նոր թիմակից ունենալ

Daily Star-ի տեղեկություններով, անգլիական «Արսենալը» լրջորեն հետաքրքրվում է բրազիլական «Գրեմիոյի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Էվերտոնի ծառայություններով։
Նշվում է, որ Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը տրանսֆերն իրականացնելու համար պատրաստ է բրազիլական ակումբին փոխանցել 35 մլն եվրո։

Հիշեցնենք, որ վերջերս ավարտված Ամերիկայի գավաթի խաղարկությունում Էվերտոնը հրաշալի էր դրսևորել իրեն։ Հարձակվողը հեղինակած 3 գնդակներով ճանաչվել էր մրցաշարի լավագույն ռմբարկու։