Ամուսիններով՝ ՊԵԿ հովանու ներքո

Ամուսիններով՝ ՊԵԿ հովանու ներքո
Դավիթ Անանյան

Չնայած երեկ ՊԵԿ նախագահը վստահեցնում էր, որ համակարգում ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի չեն ընդունվում, սակայն որոշ տեղեկություններով ՊԵԿ ՏՏ վարչության պետի խորհրդականի պաշտոնում Սերգեյ Թաիրյանը նշանակվել է տիկնոջ միջնորդությամբ, նրա կինը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանն է։

Ի դեպ, Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին էր։ Ուշագրավ է, որ Թաիրյանը Դիջիթայն ընկերության փոխտնօրենն է և դասախոսում է Սլավոնական համալսարանում եւ աշխատանքի է գնում երբ ցանկանում է։

Ամուսինները ընդգրկված են ՊԵԿ-ի բարձր պարգեւատրվողների ցանկում, Սաթինե Գզողյանը՝ 2 մլն. 763 000 դրամ է ստացել, իսկամուսինը՝ 1 մլն 574 000 դրամ։ Ի դեպ, ամուսինները հարկային ծառայողներ չեն։Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100- 200 000 դրամ, ավելին, առաջիկայում էլ նախատեսվում է տասնյակ շարքային աշխատակիցների հաստիքների կրճատում։