Էդգար Խուրշուդյանն այսօր գնացել է աշխատանքի

Էդգար Խուրշուդյանն այսօր գնացել է աշխատանքի

Մամուլում գրվել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հաջողվել է հասնել նրան, որ ԱԱՏՄ պետ Էդգար Խուրշուդյանը, ում հետ նա հակամարտության մեջ է,այս տարվա օգոստոսի մեկից պայմանագիր չկքնվի։ «Հրապարակ»-ին էլ այդ լուրերը հաստատել էին այն  մեկնաբանությամբ, որ Թորոսյանին հաջողվել է Փաշինյանին համոզել, որ ԱԱՏՄ պետը հոդվածներ է պատվիրում և որ նա «սև» է։

Ինչևէ՝ այսօր զանգահարելով պարոն Խուրշուդյանի ընդունարան՝ տեղեկացանք, որ պետը եկել է աշխատանքի։ «Պարոն Խուրշուդյանի հետ պայմանագիր չէր կասեցվել։ Նա գտնվում էր արձակուրդի մեջ մինչև հուլիսի 31-ը ներառայալ և այսօր եկել է աշխատանքի»,-պատասխանեց գործավարուհին։

Մեր տեղեկություններով՝ Էդգար Խուրշուդյանը այս ընթացքում նույնպես ձեռքերը ծալած չի նստել, սակայն մանրամասների մասին՝ առաջիկայում։