Ինչո՞ւ է Վերմիշյանը կրկին Գյումրի այցելել

Ինչո՞ւ   է  Վերմիշյանը կրկին  Գյումրի  այցելել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը երեկ կրկին աշխատանքային այցով Գյումրիում էր : Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախորդ այցը մոտ մեկ ամիս առաջ էր,որի ընթացքում նա կոպիտ խոսեց Գյումրու քաղաքապետի հետ,սպառնաց սև ցուցակ գցել բոլոր նրանց,ովքեր պատասխանատու են Գյումրու փողոցաշինության համար:Այս անգամ նա Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերկանգնվող մի շարք փողոցներով,տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին, խնդիրներին:

Շրջայցից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ քաղաքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են նախագծողներ, շինարարներ և այլք: Վերմիշյանը մեկ առ մեկ անդրադարձել է հիմնանորոգվող փողոցներին, լսել պատասխանատուների կողմից բարձրացվող բոլոր հարցերը:

Ուշագրավ է,որ, ըստ քաղաքապետարանի, այս անգամ քաղշինկոմիտեի նախագահը խորհրդակցության ընթացքում նկատել է,որ վերջին այցից հետո բավական աշխատանքներ են իրականացվել: Նա նաև պատասխանատուների հետ խոսել է ժամկետների մասին, միաժամանակ ընդգծելով, որ փողոցաշինական աշխատանքներն ավարտին պետք է հասցվեն սահմանված ժամկետներում, պատշաճ և որակով:Փողոցաշինական աշխատանքների վերջնաժամկետ սահմանված է հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ Գյումրու փողոցաշինության հետ կապված Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի շարք խախտումներ հայտնաբերելու կասկածանքով: