Կառավարությունը ցանցահեններին պարգեւատրում է խոստացել

Կառավարությունը ցանցահեններին պարգեւատրում է խոստացել

Շվեյցարիայի կառավարությունը խոստացել է պարգեւատրում այն ցանցահեններին, որոնք կկարողանան կոտրել էլեկտրոնային քվեարկության համակարգը։ Այս մասին գրում է The Local պարբերականը։

Պարգեւատրման գումարը կազմում է 43 հազար եվրո։ Ընտրական էլեկտրոնային համակարգի փորձարկման համար Շվեյցարիայում կանցկացվի կեղծ ընտրություն E-Voting Public Intrusion Test անվանումով, որը կտեւի փետրվարի 25-մարտի 24-ը։ Այս անսովոր միջոցառմանը մասնակցելու համար ցանցահենները պետք է գրանցվեն։

Ամենամեծ մրցանակը 43 հազար եվրոյի չափով կստանա այն ցանցահենը, ով կկարողանա ազդել էլեկտրոնային քվեարկության ձայների հաշվարկի գործընթացի վրա, իսկ մրցանակային վճարները աճում են ըստ իրականացված ցանցահենային հարձակման բարդության։