Էն որ Սասունին գովում էիք, լռում էի, հիմա որ «վրա եք տվել», պաշտպանելու եմ․․․

Էն որ Սասունին գովում էիք, լռում էի, հիմա որ «վրա եք տվել», պաշտպանելու եմ․․․

Էն որ դուք Սասունին գովում էիք, լռում էի, հիմա որ «վրա եք տվել», պաշտպանելու եմ։ Այն բաների համար չեմ պաշտպանելու, որ «իրեն դզեց- փչեց»․․․

Ո՜չ, ընդամենը  մի խոսքի համար, որի մեջ կռվող մարդու թասիբ տեսա, պատերազմի բովով անցած զինվորի վերաբերմունք։ Հարցին,  թե հնարավո՞ր է արդյոք, որ ԵԿՄ-ում դադարեցնեն Մանվել Գրիգորյանի անդամակցությունը, Սասուն Միքայելյանը նշել է, որ իր օրոք նման բան չի կարա լինի։ Դա էլ պատճառ է դարձել, որ ամենասարսափելի գրառումներով հիշատակեն  Սասունին։

Արցախյան պատերազմի ժամանակ մեր կամավորականների մի խումբ շրջապատման մեջ էր ընկել։ Մինչև վերջ դիմադրել են, վերջում մնացել է միայն հրամանատարը ու չի հանձնվել ։ Փամփուշտները վերջանալուց հետո ձեռքերը վեր է բարձրացրել, իբր հանձնվում է, երբ մոտեցել են, նռնակով պայթեցրել է մոտեցողներին։ Ինքն էլ՝ հետները։  Նման հերոսական մահը շատ է հուզել թշնամու զինվորներից մեկին և հերոսի դիակը տարել, մի հեռու տեղ թաղել է։ 

Հերոսի հայրը տղայի սպանված տեղն է գնում և փորձում մի բան իմանալ։ Երկար փնտրտուքից հետո տղային հողին հանձնած զինվորից իմանում է տղայի գերեզմանաթմբի տեղը։ Բերում և Հայաստանում ամփոփում է տղայի մարմինը։

Ի՞նչ է ասելիքս։ Սասուն Միքայելյանը, որ պատերազմի բովով է անցել ու տեսել, թե ինչ սխրանքներ է գործել երկրապահը, ազնիվ մարդ չէր լինի,եթե ասեր,որ Մանվել Գրիգորյանին կհեռացնի Երկրապահից։  Նման բան կասեր չկռված մարդը։ Դա հող պաշտպանած մարդու թասիբ է, որ ամեն ոք չի հասկանա։ Եթե դա էլ քաղաքականացնելու եք, Աստված ձեզ հետ։

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի պաշտոնում փոխարինեց  Մանվել Գրիգորյանին: