WhatsApp-ը կվերազինվի

WhatsApp-ը կվերազինվի

WhatsApp մեսենջերի մշակողները սկսել են արդիականացնել հավելվածը։ Մասնավորապես, կարճ օգտատիրական վիդեոների կից գրառումները համանուն բաժնում այլ կերպ կերեւան։ Դրա համար ներդրվել է նոր ալգորիթմ։

Արդեն մոտ ապագայում տեսանյութերը կխմբավորվեն ոչ թե ժամանակագրական սկզբունքով, այլ, թե որքանով են դրանք օգտակար օգտատերերի համար։ Գրառումների վարկանիշին հետեւելու համար մեսենջերի կազմակերպիչները այնպես են սահմանել ալգորիթմը, որ արդեն հնարավոր է հետեւել ու տեսնել, թե օգտատերերը ում հետ են ամենից շատը հաղորդակցվում, ում տեսանյութերը նայում։

Սրանով հանդերձ մեսենջերի ղեկավարությունը հավաստիացրել է, որ օգտատերերի անձնական տվյալները կլինեն լիակատար անձեռնմխելի քանի որ պահվում են ոչ թե սերվերներում, այլ սարքերում։ Նշենք որ WhatsApp-ից օրական օգտվում է 450 միլիոն մարդ ինչը նշանակում է, որ օրական հսկայական ինֆորմացիա է կուտակվում օգտատերերի մասին։