«Նիկոլն եկավ, խոստացավ՝ գլխառադ արեց, չսարքեց»․ Փաշինյանը հիշեց Սիս գյուղի երեխաների բողոքը 

«Նիկոլն եկավ, խոստացավ՝ գլխառադ արեց, չսարքեց»․ Փաշինյանը հիշեց Սիս գյուղի երեխաների բողոքը 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճանապարհաշինությանը գումար հատկացնելու շրջանակներում ծավալված քննարկման ժամանակ հիշեց, թե ինչպես էին գյուղական համայնքներից մեկում մի խումբ երեխաներ հարցազրույց տվել ու դժգոհում, որ վարչապետը խոստացել էր իրենց գյուղի ճանապարհները սարքել, բայց չսարքեց։

Ուստի Փաշինյանը, դիմելով տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, հետաքրքրվեց․ «Պարոն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլը եկավ, խոստացավ՝ գլխառադ արեց, չսարքեց։ Էդ ճանապարհն ի՞նչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»։

Ի պատասխան՝ Պապիկյանն ասաց, որ երեխաների խնդրանքն ու բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք այդտեղ իրականում հենց ասֆալտ էլ կանեն, նախագիծն արդեն ուղարկել են, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման ընթացակարգով անել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կատակեց, թե հիմա հանրապետության բոլոր երեխաները կիմանան ձևը։

«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե շատ պե՞տք չի երեխեքի ճնշումներին եթարկվել և նորմալ ընթացակարգերով անել»,- Ավինյանի հումորը շարունակեց Նիկոլ Փաշինյանը։