Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին

 Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին

Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։ Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք, գոնե այդպես է եղել երկրապահը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Դուք երկրապահ եք և այսօր ինչ գործել եք, ամբողջը ձեր պատասխանատվությունն է, դուք եք սադրել արդեն երկրորդ, երրորդ անգամ։ Երկրապահ եք, գնացեք սահման և սահմանը պահեք»,- ասել է նա: