Վնասազերծել են 14 ահաբեկչի 

Վնասազերծել են 14 ահաբեկչի 

Իրաքի ուժային կառույցները Բաղդադում վնասազերծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 ահաբեկչի։ Այս մասին հայտնում է Al Sumaria-ն։ Մասնավորապես հաղորդվում է, որ ծայրահեղականների դեմ ռեյդերն իրականացվել են Բաղդադի մի քանի շրջաններում։

Հետախուզությունից ստացված տվյալները օգնել են ուժայիններին դուրս գալ զինյալների հետքի վրա եւ նրանց ձերբակալել։ Վնասազերծված ահաբեկիչներից երեք հանդիսանում են խմբավորման պարագլուխներ, որոնք արդեն վաղուց գտնվում էին հետախուզման մեջ։