Ոստիկանը սպանել է ոստիկանապետին

Ոստիկանը սպանել է ոստիկանապետին

Թուրքիայում սպանել են Ռիզե քաղաքի ոստիկանապետ Ալթունգ Վերդիին։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հրազենային կրակ է բացել ոստիկանապետ Վերդիի վրա՝ վիրավորելով նրան եւ եւս երկու անձի։Ոստիկանապետն ու մյուս վիրավորները հոսպիտալացվել են, սակայն Վերդիի կյանքը փրկել չի հաջողվել։ Ենթադրյալ մարդասպանը ձերբակալված է։ Պարզվել է, որ նա խնդրել է ոստիկանապետ Վերդիին իրենց տեղափոխել այլ բաժանմունք, սակայն մերժում է ստացել։