Բուհերը հեռավար ուսուցում են անցկացնում

Բուհերը հեռավար ուսուցում են անցկացնում

qԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք արտակարգ իրավիճակների պայմաններում լավագույնն են ու ճիշտը՝ ԿԳՄՍ պատկերացմամբ։

Նա ընդգծեց, որ արտակարգ դրության պայմաններում դադարեցվում են պետական, ոչ պետական ու համայնքային, այս թվում՝ նախադպրոցական, նախնական-մասնագիտական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն բուհական, արտադպրոցական հաստատություններում գործունեություն իրականացնող մանկապետանեկան, գեղագիտական, նկարչական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման։

Այլ խոսքով՝ նկարչության, երաժշտության խմբակները։ Հիշեցնենք, որ նախքան արտակարգ դրության հայտարարումը, երբ նախարարությունը հայտարարել էր, որ դպրոցներն ու բուհերը դաս չեն անելու, որոշ մասնավոր մանկապարտեզներ ու դպրոցներ աշխատել էին։
 

Ինչևէ, նախարարի խոսքով՝ վերը թվարկվածը նշանակում է, որ մենք խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության սկզբունքի հետ, ինչի համար փորձում են գտնել լուծումներ հատկապես բուհական համակարգում։

«Կա որոշակի սնոբիստական մոտեցում, որ «հեռավար ուսուցման» համար բոլոր կոմպոնենտները պետք է ապահովեմ, ես ուզում եմ նշել, որ արտակարգ իրավիճակի այս պայմաններում բոլոր այն գործիքները, որ ձեռքի տակ կան, դա արդյունք է տալու և ապահովելու է պրոցեսի անընդհատությունը»։

Նախարարը նշեց, որ բուհերի առումով խնդիրներ չեն ունենալու։

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ մեծ ոգևորություն կա, առանց նախարարության միջամտության, արդեն որոշ ուսումնական հաստատություններ, առանձին՝ դեպքերում, դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել օնլայն հարթակներ՝ կրթության անընդհատությունն ապահովելու համար։