Եվրոպայում կտեղակայվեն 5-րդ սերնդի ամերիկյան կործանիչներ

Եվրոպայում կտեղակայվեն 5-րդ սերնդի ամերիկյան կործանիչներ

Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Եվրոպայում տեղակայել 5-րդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինուժի գլխավոր հրամանատար Քերթիս Սկապարոտիի հայտարարությունը։ Տեղակայումը լինելու է մշտական հիմունքներով։ «Ամերիկյան ռազմաօդային ուժերը ներկայումս ռոտացիոն կարգով տրամադրում են 5-րդ սերնդի կործանիչներ, որը մեզ անհրաժեշտ է զսպման եւ մարտական պարտաստականության տեսանկյունից մեր վարած քաղաքականությանը»,- ասել է Սկարապոտին, մանրամասնելով, որ տեղակայումը լինելու է մշտական։ Նշենք, որ 5-րդ սերնդի ամերիկյան կործանիչները կարող են կրել նաեւ միջուկային մարտագլխիկներ։