Կին աստղանավորդների դուրս գալը բաց տիեզերք հետաձգվել է

Կին աստղանավորդների դուրս գալը բաց տիեզերք հետաձգվել է

NASA-ն հայտարարել է, որ կին աստղանավորդներ Էնն Մաքլեյնի եւ Քրիստինա Կոխի դուրս գալը դեպի բաց տիեզերք հետաձգվել է, քանի որ համապատասխան սկաֆանդր չկա եւ հավելյալ ժամանակ է պետք առաջադրված պահանջների երկու սկաֆանդրներ պատրաստելու համար։ Նշենք, որ Մաքլեյնի եւ Կոխի թռիչքը նախատեսված էր մարտի 29-ին։ Նրանք պետք է փոխեին Միջազգային տիեզերակայանի արեւային լիցքավորիչները։