1 օրում երկու անգամ Վենեսուելան հոսանքազրկվել է

1 օրում երկու անգամ Վենեսուելան հոսանքազրկվել է

Վենեսուելայի տարածքի մի մասը նույն օրվա մեջ երկու անգամ հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնում է El Nacional-ը մանրամասնելով, որ հոսանքազրկումները եղել են հիմնականում գիշերային ժամերին։ Ընդհանուր առմամբ, հոսանքազրկվել են Կարակասն ու 23 նահանգներից 21-ը։ Հոսանքազրկումներից մեկի ժամանակ իր աշխատանքը դադարեցրել է նաեւ Կարակասի մետրոն։