ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բոլորովին նոր՝ «Համեղ» և Արագ վարկային գիծ ABB-ExpressO

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բոլորովին նոր՝ «Համեղ» և Արագ վարկային գիծ ABB-ExpressO

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին ուրախությամբ ներկայացնում է բոլորովին նոր, հարմարավետ և շահավետ «Համեղ» և Արագ ABB-ExpressO վարկային գիծը:

ABB-ExpressO վարկային պրոդուկտը նախատեսված է բանկի պլաստիկ քարտերով՝ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով արագ վարկային գծեր տրամադրելու համար:
Հաճախորդն իր հայեցողությամբ, առանց բանկին հաշվետվություն ներկայացնելու կարող է համարձակ օգտագործել վարկային միջոցները՝ կատարել կանխիկացման գործարքներ, ինչպես նաև վճարել ցանկացած գնումների և ծառայությունների համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի հաճախորդներին առաջարկվող ABB-ExpressO վարկային գիծն ունի մի շարք առավելություններ.
•    հաշված րոպեների ընթացքում ABB-ExpressO վարկային գիծ տրամադրելու մասին որոշման կայացում
•    վարկային գծի արագ և հեշտ տրամադրում 250.000-ից մինչև 1.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (գումարը կախված է հաճախորդի խմբից),
•    գործող ապառիկ վարկերի տեղափոխման հնարավորություն այլ բանկերից և մինչև 6 ամիս մարման հնարավորություն 0% «Համեղ» տոկոսադրույքով՝ 1-ին խմբի համար (նախահաստատված ցուցակից Բանկի հաճախորդներ):

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է հաճելի անակնակալներ մատուցել իր հաճախորդներին, որոնց համար նոր վարկային գծի պայմանները լինելու են հնարավորինս շահավետ և հարմարավետ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…