10 միլիարդ դոլարի զենք կգնի Ռուսաստանից

10 միլիարդ դոլարի զենք կգնի Ռուսաստանից

Հնդկաստանը Ռուսաստանից 10 միլիարդ դոլարի զենք է գնելու։ Այս մասին հայտարարել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեեւը։ «Անցյալ տարի Ռուսաստանն ու Հնդկաստանը իրար հանդեպ շատ լուրջ ընդառաջ քայլեր ձեռնարկեցին, ստորագրելով ռեկորդային ծավալի ռազմական մատակարարման պայմանագրեր։ Ընդհանուր առմամբ ռուս-հնդկական ռազմական մատակարարումների պորտֆելը կազմում է 10 միլիարդ դոլար»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է Ալեքսանդր Միխեեւը։ Նա նաեւ ասել է, որ այս տարի Ռուսաստանը մասնակցելու է Aero India — 2019 ցուցադրությանը։