Ժողովուրդը կապստամբի, եթե սկսվի պաշտոնանկության գործընթաց․ Դոնալդ Թրամփ

Ժողովուրդը կապստամբի, եթե սկսվի պաշտոնանկության գործընթաց․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում, որ իր դեմ հնարավոր է սկսվի պաշտոնանկության գործընթաց։ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ եթե իր դեմ սկսվի պաշտոնանկության գործընթաց, ապա հնարավոր է, որ ժողովուրդը ապստամբի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թրամփը մասնավորապես ասել է, որ բարդ կլինի պաշտոնից հեռացնել մեկին, ով որեւէ վատ բան չի արել, այլ ընդհակառակը ստեղծել է մեծ եւ հզոր տնտեսություն, որպիսին չի եղել երկրի պատմության ընթացքում։ «Անհանգստացած չեմ։ Կարծում եմ, որ մարդիկ կընդվզեն, եթե նման բան տեղի ունենա»,- ասել է Թրամփը, ի պատասխան այն հարցի, թե ինքը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն։