Էրդողանը ինձ որպես եղբայր է ընդունում․ Ալեքսանդր Լուկաշենկո

Էրդողանը ինձ որպես եղբայր է ընդունում․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բարեկամական ջերմ հարաբերություններ են արդեն վաղուց։ «Ես Էրդողանին համարում եմ իմ բարեկամը, իսկ նա ինձ որպես եղբայր է ընդունում եւ այդպես էլ անգանում է։ Մենք մտերիմ ու հարազատ մարդիկ ենք»,- մանրամասնել է Լուկաշենկոն, ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Լուկաշենկոն նշել է, որ իրենք հիանալի կարողանում են հասկանալ միմյանց եւ համակարծիք լինել իրար հետ միջազգային հարթակներում։ Բելառուսի նախագահը նկատել է, որ Թուրքիային եւ Բելառուսին հարազատացնում է նաեւ բավական բարդ աշխարհաքաղաքական վիճակը, Արեւմուտքից իրենց հասցեին եկող քննադատությունը եւ ազգային շահերը առաջ մղելու ու պաշտպանելու ձգտումը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16-ին, մեկնարկում է Լուկաշենկոյի պաշտոնական այցը Թուրքիա։