Էրդողանի գրասենյակը հերքում է

Էրդողանի գրասենյակը հերքում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ է տրամադրվելու Գազայի հատվածի 750 հազար բնակիչներին ընդունելու դիմաց։

«Տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը բանակցում են Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի և Թուրքիայի հետ Գազայի հատվածի տարհանման և հրադադարի շուրջ, և որ Թուրքիային կտրամադրվի իրեն անհրաժեշտ արտարժույթը՝ Գազայի 750 հազար բնակիչների ընդունելու դիմաց, չեն համապատասխանում իրականություն»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։