Դիմել է ԱՄՆ-ի իր ծանոթներին, որ հիվանդանոցի համար գույք ուղարկեն

Դիմել է ԱՄՆ-ի իր ծանոթներին, որ հիվանդանոցի համար գույք ուղարկեն

Մոտ 3 ամիս առաջ փոխվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի»՝ նախկինում «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի» տնօրենը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Վանեսյանը, ում նկատմամաբ և հարուցվեց քրեական գործ, այժմ կետնրոնի տնօրենը նախկինում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն է։ Առողջախահության նախարարության մեր աղբյուրները փոխանցել էին, որ Խաչատրյանը տեսնելով հիվանդանոցի վիճակը, մի պահ նույնիսկ ցանկացել է հրաժարվել պաշտոնը զբաղեցնելուց, ուստի նրան հարցրինք, թե նշանակվելուց հետո որևէ խախտում հայտնաբերե՞լ է, որի համար պատրաստ է նույնսիկ դիմել իրավապահ մարմիններին․

«Գիտեք՝ ճիշտն ասած ես չգիտեմ թե դա խախտո՞ւմ է,թո ոչ,  բայց ես հասկանում եմ մի բան, որ այն, ինչ ես տեսնում եմ, նորմալ չէ։ Մենք խոսեցինք սանիտարական վիճակի մասին, մենք խոսեցինք մաշված անկողինների մասին։ Սա է հնարավորությունը, բայց ինձ համար անընդունելի է այդ իրավիճակը։ Դրա համար ես դիմել եմ շատ կազմակերպությունների՝ այդ թվում իմ ընկերներին , որ եթե հնարավորություն ունենան, մեզ մահճակալներ ուղարկեն։ 410 մահճակալի տեղ ունենք, ոչ մի հատ նորմալ մահճակալ չունենք։ Տասնյակ տարիներով այս հիվանդանոցը մոռացվել է ու ուշադրութ չեն դարձրել, ֆինանսավորումը չի հերիքել , դա անելու համար։ Դա խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Խախտում չէ, դա կրիմինալ չէ։ Յուրաքանչյուր տնօրեն իր ձևով է աշխատում, հնարավորություն ունեցե՞լ է արել է, հնարավորություն չի ունեցել, չի արել, չի էլ փորձել օրինակ։ Կամ գուցե փորձել է, չի ստացվել, այդքան հեշտ էլ չէ։ Ես այժմ մտածում եմ,  թե ինչպես կարողանամ ինչ-որ լոկալ վերանորոգումներ անել , որ հնարավոր լինի այդ մարդկանց կյանքը մի փոքր բարելավել։ Էլեմենտար բաներ կան, որոնք կարելի էր անել, սակայն չեն արվել։ Ես տեսնում եմ դուռ, Դուք իրեն տեսնում եք որպես շատ լավ դուռ, ես տեսնում եմ որպես շատ վատ դուռ։ Խոսքը բաժանմունքի սուգարանի դռան մասին է։ Հաջորդ վայրկյանին ես մտնում եմ պահեստ և տեսնում եմ, որ այնտեղ կան դրանից շատ ավելի լավ վիճակում գտնվող դռներ, մյուս վայրկյանին 2 հոգի այդ դուռը տանում, տեղադրում են ։ Դրանք մանր բաներ են, բայց ընդահանուր մթնոլորտը բացիթողի է։ Այդ ամեն ինչի վրա հիվանդի աչքերով նայելու շահագրգիռ վերաբերմունքը շատ քիչ է եղել, կամ հնարավորություն չեն ունեցել։ Ես նայում եմ հիվանդների աչքերով և փորձում եմ մյուսներին էլ ցույց տալ այդ տեսակետը։ Երևի շատ լավ է, որ ես հոգեբույժ չեմ, որովհետև նույն հոգեբույժներին ես հաճախ ասում եմ, որ երբ իրենք հոգեբույժի տեսանկյունից նայում են , իրենց աչքը սովորոլ է, տարիներ ի վեր այսպես է եղել, բայց սա նորմալ չէ։ Պետք է հասկանալ, որ բոլորի տանը նման դուռը կամ նման պայմանները անհարիր են, իսկ այդ մարդիկ ամիսներով ու տարիներով այստեղ են, իրենց համար էլ պետք է ստեղծվեն այդ պայմանները։ Այս տեսակետից , այո, շատ եմ զարմացել։ Ինձ համար միշտ հարցական է եղել ֆիզիկական ուժի կիրառման հարցերը, ես դրանցով էլ եմ զբաղվել։ Հիմա հին միջոցներ չեն կիրառվում այլևս։ Բայց նաև պետք է հաշվի առնել հետևյալը, որ 2017 թվականից սկսած տեղի է ունեցել խոշոր միավորում՝ Նորքի հիվանդանոցի միավորումը այս հիվանդանոցի հետ, հետո 2018 թվականին հատուկ պոլիկլինիկան երբ որ լուծարվեց, գույքը տեղափոխվեց այս հիվանդանոց։ Այդ միավորման ժամանակ ահագին գույք է եկել այս հիմնարկ, որ, իմ գնահատմամաբ, պիտանելի չէ։ Այսինքն՝ այդ շրջանը ծանր շրջան է եղել, և չեմ կարծում, որ դրա համար ինչ-որ մեկին  պետք է մեղադրել, թե ինչու չի արվել։ Այստեղ մի շարք տնօրեններ են եղել, և չեմ կարծում որ բոլոր 5-ն էլ հատուկ ինչ- որ բան են արել վիճակը վատթարացնելու համար։ Մենք մինչ այժմ ներքին հեռախոսակապ չունենք, բջջայինն էլ այստեղ վատ է աշխատում։ Նախարարության հետ արդեն պայմանավորվել եմ, պետք է գնանք հին հեռախոսակայանը, որը  40-ից ավել կետեր կարող է իրար միացնել, բերենք, տեղեդրենք, փառք Աստծո հեռախոսալարերը պահպանվել են։ ԱՄՆ-ից իմ ծանոթները ուղարկել են ռադիոկապ՝ ռացիաներ, արդեն ճանապարհին է, շուտով կհասնի։ Նման հիվանդանոցներում նման ռացիաների առկայությունը շատ կարևոր է, քանի որ կա 10 բաժանմունք, որոնցում կան պոտենցիալ արտակարգ իրավիճակ ստեղծող մարդիկ, այդ բաժանմունքները պետք է իրար հետ կապի մեջ լինեն, կարողանան միմյանց հետ համագործակցել»։