Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում ծանոթանում է գործի նյութերին

Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում ծանոթանում է գործի նյութերին
Ռոբերտ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը 2 ամսով երկարաձգելու առաջին ատյանի որոշման դեմ բերված պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ այսօր ավարտել են բողոքների ներկայացման գործընթացները։

«Պարոն Քոչարյանը դեռ չի հասցրել խոսել եւ ակնկալում է ամսի 9-ին կխոսի, որոշակի պահերում ներկայացրեց իր դիրքորոշումը, առանձին հարցերի հետ կապված, ինքը նույնպես ծանոթանում է գործի նյութեին»։
Օրբելյանը նաեւ նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ․ « Սա ձեւական պահանջ չի։ Այս անգամ առաջին ատյանի դատարանը մի շարք հանգամանքների չի անդրադարձել,․ սա հնավարություն չի տալիս պաշտպանվել»։ 

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ. Նա կալանքի տակ է դեկտեմբերի 7-ից։