Զուգարանի թղթեր, «տուշոնկաներ»` Վերաքննիչի դիմաց. ֆոտո

Զուգարանի թղթեր, «տուշոնկաներ»` Վերաքննիչի դիմաց. ֆոտո
Զուգարանի թղթեր, «տուշոնկաներ»` Վերաքննիչի դիմաց. ֆոտո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այժմ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է դատախազության բերած բողոքը առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս պահին նիստն ընդմիջվել է։

Նիստին զուգահեռ դատարանի դիմաց շարունակվում է քաղաքացիների բողոքի ակցիան՝ Գրիգորյանին կալանավորելու պահանջով։ Նրանք իրենց հետ բերել են զուգարանի թղթեր, «տուշոնկաներ», «սանտավիկ»։

Հիշեցնենք՝ այս պարագաները, որոնք նախատեսվում են զինվորի համար, ԱԱԾ֊ն հայտնաբերել էր Գրիգորյանի ընտանիքին պատկանող շինությունում։