Լյուդվիգ Հարությունյանը՝ Գյումրու թատրոնի տնօրեն

Լյուդվիգ Հարությունյանը՝ Գյումրու թատրոնի տնօրեն

ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթի արդյունքներով թատրոնի տնօրեն նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը։Նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Նշենք,որ թատրոնի անձնակազմը  պաշտպանում էր հենց նրա թեկնածությունը, և նախապես հայտարարել էին,որ այդ հարցում չեն հանդուրժի որևէ մեկի միջամտությունը: