Ռուսաստանցի կինը դատի է տվել McDonald's-ին՝ լոգոտիպի պատճառով

Ռուսաստանցի կինը դատի է տվել McDonald's-ին՝ լոգոտիպի պատճառով

Ռուսաստանցի Անաստասիա Կորովենկովան դատական հայց է ներկայացրել ընդդեմ McDonald's արագ սննդի կետերի ցանցի։ Կինը հայտարարել է, որ ընկերության լոգոտիպի հիմքում կանացի կրծքերի ուրվապատկերն է ընկած, ինչը համարել է անառակաբարո։ Կորովենկովան իր հայցում նշել է, որ ընկերության լոգոտիպը կարող է ծառայեցվել որպես կանացի մեծ կրծքերի քարոզչության գործիք, հատկապես, որ այժմ մեծ կրծքեր ունենալոը կանանց համար դարձել է նորաձեւ։ Հայցվորը նույնիսկ փոքր կրծքեր ունեցող կանանց հանդեպ վիրավորանք է տեսել հայտնի լոգոտիպի մեջ։ Եթե դատարանը բավարարի հայցը, ապա կինը կստանա 10 հազար ռուբլի փոխհատուցում, որը այնքան էլ մեծ գումար չէ։