Ինչ տեմպով է տարածվում կորոնավիրուսի «բրիտանական մուտացված» շտամմը․ ԱՀԿ-ն տվյալներ է ներկայացրել

Ինչ տեմպով է տարածվում կորոնավիրուսի «բրիտանական մուտացված» շտամմը․ ԱՀԿ-ն տվյալներ է ներկայացրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ է ներկայացրել, թե ինչ տեմպով է տարածվում կորոնավիրուսային ինֆեկցիայի շտամմի բրիտանական մուտացիան։ Հունվարի հինգի դրությամբ այն հայտնաբերվել է եւս 40 երկրում կամ շրջանում՝ ԱՀԿ վեց ռեգիոններից հինգում, մարդկանց ոչ մեծ խմբի մոտ։ Հիշեցնենք, որ բրիտանական մուտացիայի մասին հայտարարվեց Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոկի կողմից դեկտեմբերի 14-ին։ Այն համարվում է ավելի ագրեսիվ սակայն չկան տվյալներ, որ մահացությունը ավելացնում է։